Արզնի առողջարան
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԶՆԻ

Ըստ լեգենդի Արա Գեղեցիկի վերքերը Շամիրամի զինվորները բուժում էին Արզնիի անմահական ջրով… Մյուս լեգենդը պատմում է, որ տիեզերակալ Տիգրան Մեծը արշավանքների ու պատերազմների փոքր դադարների ժամանակ իր հոգնությունն ու հիվանդությունները բալասանել է Արզնիում… 

Գեղեցիկ է, որ այսօր Արզնին միայն լեգենդ ու անցյալ չէ, այլ իրական, անկրկնելի, բնակչության բոլոր շերտերին հասանելի, մատչելի, ժամանակակից առողջարան է:

Ասում են՝ մեկ անգամ գալիս են Արզնի, վերջնականապես բուժվում են, իսկ հետո գալիս ու վայելում են… Արզնու օդը, ջուրը, հացը…

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը: 

Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C), ամառը՝ հաճելիորեն զով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C), աշունը տաք է ու երկարատև:

Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին: Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:

Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:



ԻՆՉՈ՞Ի ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

1. Մոտ է Երևանին` 23 կմ (15 րոպե ճանապարհ) 
2. Բնակլիմայական պայմաններ
ա/ մեղմ կլիմա
բ/ կայուն բարոմետրիկ ճնշում
գ/ բարձրությունը ծովի մակարդակից՝ 1250 մ (Ջերմուկ՝ 2085 մ)
3. Մատչելի գներ համեմատած տարածաշրջանի այլ առողջարանների հետ
4. Միակն է տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ–ում սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) բուժման, հետինֆարկտային և հետինսուլտային վերականգնման համար
5. Բոլոր բուժական պրոցեդուրաները կատարվում են առողջարանի ներսում
6. Կոլեկտիվի ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը
7. Գործում է ողջ տարի:

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵԶ ՄՈՏ 
Ամանորի տոնակատարություն, կենդանի երաժշտությամբ շոու ծրագիր, նվերներ, խաշի արարողություն, Սուրբ Ծնունդ՝ տոնական սեղանով, ինչպես նաեւ ֆիլմեր, մրցույթներ եւ այլն...  




ԲՈՒԺԱԿԱՆ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

Մենք առաջարկում ենք զանազան բուժական պրոցեդուրաներ, ներառյալ՝ լոգանքներ Արզնի հանքային ջրով, ջրաբուժություն, մանուալ թերապիա, պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա, թթվածնաթերապիա, ասեղնաբուժություն... 

ավելին



ԺԱՄԱՆՑ

Ազատ ժամերին մեզ մոտ կարելի է խաղալ բիլիարդ, թենիս, շախմատ, այցելել կինոդահլիճ կամ մարզասրահ, ինչպես նաև լողալ մեր փակ լողավազանում...

ավելին



ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ


View Larger Map



Գտեք մեզ Facebook-ում
  © Arzni Health Resort. All Rights Reserved. Site by Design Technology