arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Լոգանք «Արզնի» հանքային ջրով
 

 
«Արզնի» հանքային ջուրն իր քիմիական կազմում պարունակում է ածխաթթվային (1,25-2,0 գ/լ) աղեր, որոնք հանդիսանում են հիմնական գործող ֆակտորները: «Արզնի» հանքային ջրի ազդեցության մեխանիզմը պայմանավորված է`
• Ջրի քիմիական կազմով,
• Ջրի ջերմությամբ՝ 36,5°C,
• Հիդրոստատիկ ճնշմամբ:
 
Հանքային ջրով լոգանքները ազդում են օրգանիզմի ընդհանուր ֆունկցիոնալ վիճակի` սիրտ-անոթային և կենտրոնական ներվային համակարգի վրա: Որի արդյունքում լայնանում են կապիլյարները, զարկերակները, ուժեղանում է արյան հոսքը` սիրտ, այդ թվում նաև սրտամկան: Նորմալանում է արյան ճնշումը, լավանում է նյութափոխանակությունը, ցածրանում է շաքարի քանակը արյան մեջ: Կարգավորվում է վեգետատիվ ներվային համակարգի վիճակը, որը իջեցնում է մկանային տոնուսը, հատկապես սպազմատիկ հեմիպարեզով հիվանդների մոտ:
 
Ցուցումները`
• Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)
• Հիպերտոնիա Ι-ΙΙ աստիճան
• Սրտի վիրահատությունից հետո (ԱԿԸ, ստենդավորում)
• Գերհոգնածություն
• Հետինֆարկտային և հետինսուլտային վերականգնում
• Շաքարային դիաբետ
• Նեվրոզներ
 
Հակացուցված է վերը նշված հիվանդությունների ստարման շրջանում:
 
Գրականություն`
Ժ. Թոփչյան, 1983 թ. «ՍԻՀ-ով հիվանդների բուժումը Արզնի կուրորտում»,
Ի. Տ. Շամիրկո և ուրիշներ,  1982 թ. «Բուժական միներալ հանքային ջրեր»
 
 
4-խցիկային լոգանք


Իրենից ներկայացնում է 4 խցիկ՝ նախատեսված վերին և ստորին վերջույթների համար: Այս լոգանքը ցուցված է այն հիվանդների համար, ում հակացուցված է հանքային ջրով լոգանք (բարձր զարկերակային ճնշում և այլն):

Ցուցված է`
• Հենաշարժիչ համակարգի հիվանդությունների,
• Վնասվածքների
• Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների
• Վնասվածքներից հետո մնացորդային երևույթների վերականգման ժամանակ և այլն:
Հակացուցված է`
• Օնկոլոգիական հիվանդությունների և բոլոր ցուցված հիվանդությունների սրացման ժամանակ:

Գրականություն` Ժ. Ս. Թոփչյան, 1984 թ.


Հիդրոռեֆլեքսոթերապիա
 

 
Սա ֆիզիոպունկտուրայի մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է քարի յուրահատուկ հատկությունը: Ազդեցության մեխանիզմը. հիդրո-ռեֆլեքսոթերապիայի ժամանակ օգտագործվում է 4-5 սմ տրամագծով կլորավուն կրաքարեր, որոնք կլանելով արևի ճառագայթները դանդաղ վերադարձնում են այն ջերմության ձևով: Ոտնաթաթի տակ գտնվում են բազմաթիվ ռեֆլեքսոգեն զոնաներ: Քարերով և հանքային ջրով լցված ավազանում ոտաբոբիկ քայլերով կատարվում է բիոէներգետիկ մերսում, որի շնորհիվ լավանում է ներվային համակարգի ֆունկցիոնալ վիճակը: Հանքային ջուրը (տե՛ս Լոգանք «Արզնի» հանքային ջրով), նույնպես դրական է ազդում անոթային և նյարդային համակարգի վրա:
 
Ցուցված է հարթաթաթության, նեվրոզների, իմպոտենցիայի, հիպոռեֆլեքսների ժամանակ:
 
Հակացուցված է հիվանդությունների սրացման շրջանում: 


Հաստ աղու մաքրում «Արզնի» հանքային ջրով
 

    

Հանքային ջուրը ազդում է աղիքի լորձաթաղանթի վրա իր քիմիական կազմով,  (տե՛ս Լոգանք «Արզնի» հանքային ջրով) իր ջերմությամբ, որից լավանում է աղիքի լորձաթաղանթի սնուցումը, անցնում են ցավերը, փքվածությունը և փորկապությունը: Հաստ աղու բորբոքումների ժամանակ բնորոշ են մի քանի ախտանիշներ`
• Փքվածություն
• Ծանրության և ցավի զգացում որովայնում:
• Փորկապություն, լուծ:
 
Քրոնիկ կոլիտների ժամանակ կատարվում է հաստ աղու լվացում հանքային ջրով: Հիվանդին նախապես երկու անգամ կատարում են մաքրող հոգնա, որպեսզի աղին մաքրվի կղանքային մասսայից, իսկ հետո հիվանդի պառկած վիճակում 4-5 լիտր քանակի հանքային ջուրը տաք վիճակում հերթագայությամբ մտնում է աղիքի մեջ, լվանում է աղիքի պատերը շլակներից և տոկսիններից: 
 
Աղիների լվացումը ցուցված է`
• Հաստ աղու կատարալ բորբոքումների ժամանակ, որը ուղեկցվում է փորկապությամբ:
 
Հակացուցումներ`
• Բոլոր հիվանդությունները սրացման շրջանում
• Լուծով ընթացող դիսբակտերիոզ
• Ուռուցքային հիվանդություններ
• Աղիների դիվերտիկուլյոզ
• Խոցային կոլիտներ:
 
Գրականություն` Գ. Աղաջանյան
 
 

Աղիքային միկրոհոգնա

 
Կատարվում է «Արզնի» հանքային ջրով, դեղաբույսերով, ձեթով: Միկրոհոգնայի ժամանակ նախապես մաքրված հաստ աղու մեջ է մտցվում 100,0-150,0 մլ-ի չափով դեղորայքային խառնուրդ, որը մնում է աղիքի լուսանցքի մեջ: Հիվանդը պետք է պառկի տարբեր դիրքերով` այն աղիքի լորձաթաղանթի վրա հավասարաչափ տարածելու համար:
 
Ցուցումներ`
• Քրոնիկ պրոկտիտ, սիգմոիդիտ, երբ այն ուղեկցվում է փորկապությունով:
 
Հակացուցումներ`
• Բոլոր հիվանդությունները սրացման շրջանում
• Լուծով ընթացող դիսբակտերիոզ
• Ուռուցքային հիվանդություններ
• Խոցային կոլիտներ
 
Գրականություն` Է. Թոփչյան 
 

Լնդերի լվացում հանքային ջրով


 

Լնդերի և բերանի խոռոչի լորձաթաղանթի լվացման ժամանակ օգտագործվում է «Արզնի» հանքային ջրի հակաբորբոքիչ, բակտերիոցիդ հատկությունը: Օգտագործվում է նաև հանքային ջրի ջերմային և մեխանիկական (ջրի ճնշումը) ազդեցությունները: Լնդերի և բերանի խոռոչի լորձաթաղանթի լվացման ժամանակ հանքային ջրի իոնները ներթափանցում են բորբոքային օջախ, ունենում են հակաբորբոքային, լավացնող, վերականգնող, ախտահանող ազդեցություններ: Մի քանի պրոցեդուրաներիցից հետո, արդեն իսկ նկատվում են դրական փոփոխություններ. անհայտանում է արյունահոսությունը, ցավը, տհաճ հոտը բերանի խոռոչից:
Լնդերի լվացման ժամանակ հանքային ջրի շիթը տրվում է ճնշման տակ հատուկ ծայրադիրների օգնությամբ: Տևողությունը՝ 10 րոպե:
 
Ցուցումներ` բերանի խոռոչի և լնդերի բորբոքային հիվանդություններ (գինգիվիտ, ստոմատիտ և այլն):
 
Հակացուցումներ` վերը նշված հիվանդությունները սրացման փուլում և օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ: 
 
Գրականություն` Ա. Ն. Օբռոսովա
 

 
Գինեկոլոգիական լվացում «Արզնի» հանքային ջրով

 

Գինեկոլոգիական ներլվացումները հիմնված են «Արզնի» հանքային ջրի օգտագործման վրա (տե՛ս Լոգանք «Արզնի» հանքային ջրով), որն ունի հետևյալ ազդեցությունը`
• Հակաբորբոքիչ 
• Արյունամատակարարման  խթանում
• Հյուսվածքների սնուցման լավացում
 
Կանացի սեռական օրգանների խրոնիկ բորբոքային հիվանդությունների կպումային պրոցեսների, դաշտանային ցիկլի խանգարումների և ձվարանների բորբոքային հիվանդությունների ժամանակ նշանակվում է գինեկոլոգիական ներլվացում «Արզնի» հանքային ջրով:
 
Նշանակման ցուցումներ` 
• Քրոնիկ բորբոքային հիվանդություններ (քրոնիկ սալպինգոօֆորիտ, քրոնիկ պարամետրիտ, քրոնիկ էնդոմետրիտ, ցերվիցիտ, էռոզիա, կոլպիտ)
• Կոնքի պիրիտոնեալ կպումներ, ներարգանդային խտրոցներ
• Դաշտանային ցիկլի խանգարում, ամենորեա դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ, նախադաշտանային համախտանիշ, պաթորգիական կլիմակրերիկ համախտանիշ
• Ձվարանների հիպոֆունկցիա, գենիտալ ինֆանտիլիզմ:
 
Արզնի առողջարանում գինեկոլոգիական հիվանդությունների և չբերության բուժման մեջ մեծ նշանակություն ունեն հեշտոցային տամպոնները տորֆով և պարաֆինով: Ամենակարևորն այն է, որ արդյունքը կուտակային կայան է, այլ ոչ թե ժամանակավոր: Այդ տամպոնների լիարժեք արդյունքը երևում է 2-4 ամիս անց:
 
Նշանակման ցուցումներ` 
• Արգանդի քրոնիկ բորբոքային հիվանդությունները, ձվարանների և հեշտոցի բորբոքային հիվանդությունները 
• Հորմոնալ չբերություն
• Դաշտանային ցիկլի խանգարումներ
• Սեռական օրգանների անհասության
• Ձվարանների հիպոֆունկցիա
• Կպումային պրոցեսներ փոքր կոնքում
 
Հակացուցումներ`
• Արգանդի պարանոցի պոլիպ
• Արյունահոսող էռոզիաներ
• Էնդոմետրիոզ
• Արգանդային արյունահոսություններ
• Ֆիբրոմիոմա, ձվարանի կիստա
• Պոլիկիստոզ
• Ընդհանուր հակացուցումները
 
Գրականություն` Մ. Ց. Հայրապետյան