arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Բուժում պարաֆինով, տորֆով և կավով


Պարաֆինոթերապիա

 

 
Պարաֆինը մոմանման նյութ է, որը կազմված է մեթանի ածխաջրանման պինդ նյութից՝ արոմատիկ նաֆտինի հիմքով /C18-C35 ածխաջրածնի ատոմ մոլեկուլում/: Իր բարձր ջերմության, ցածր ջերմահաղորդակցության և կոնվեկցիայի շնորհիվ այն լայն կիրառում է գտել բժշկության մեջ: Գոյություն ունի երկու տեսակի պարաֆին`դեղին /տեխնիկական/ և սպիատկ /բժշկական/: 
 

Պարաֆինը չի թույլատրվում հալեցնել կամ կրակի վրա տաքացնել, քանի որ շուտ այրվում է: Գործածման համար տաքացնում են ջրային բաղնիքում: Պարաֆինի հալման կետն է՝ 520 - 550C: Հալելուց հետո այն ախտահանման համար տաքացնում են մինչև 1100-1200 C, որից հետո հասցնում ցանկալի ջերմաստիճանի: Մի քանի անգամ օգտագործված պարաֆինը սկսում է չորանալ և փշրվել: Պետք է պարաֆինը թարմացնել` ավելացնելով 20%-ի չափով: Պարաֆինը 1-1,5 սմ հաստությամբ դրվում է մարմնի ցավոտ հատվածի վրա, փաթաթվում մոմլաթով և բրդյա վերմակով, պահվում է 30-60 րոպե: Հանելուց հետո մաշկը լինում է կարմրած և քրտնած: Անհրաժեշտ է քրտինքը մաքրել և տաք պահել: Պրոցեդուրան տրվում է օր ու մեջ կամ ամեն օր՝ 15-20 րոպե տևողությամբ: Տարածված է օգտագործման կյուվետային եղանակը: Կյուվետը ծածկում են մոմլաթի բարակ շերտով, ապա նրա մեջ լցնում 1,5-2 սմ պարաֆին:
 
Օգտագործում են նաև տեղական լոգանքների տեսքով` ձեռքերին և ոտքերին: Ինչպես նաև գինեկոլոգիայում տամպոնների տեսքով: Պարաֆինային պրոցեդուրաների հարուցած օրգանիզմի ընդհանուր ռեակցիան թույլ է արտահայտվում: Այն դրսևորվում է պուլսի չափավոր հաճախացումով, քրտնարտադրությամբ և թեթևակի ընդհանուր թուլությամբ: Պարաֆինն իր ներծծող, հակաբորբոքային, ցավ հանգստացնող, անտիսպազմատիկ և ճնշող ազդեցությունների շնորհիվ լայնորեն կիրառվում է թերապևտիկական կլինիկաներում, ներվային, վիրաբուժական ,գինեկոլոգիական կլինիկաներում և բազմաթիվ հիվանդությունների դեպքում:
 
Պարաֆինի ջերմային ազդեցությունից բարելավվում են խորը հյուսվածքների արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ուժեղանում է քրտնարտադրությունը, որը նպաստում է բորբոքային ինֆիլտրատների ներծծմանը և ցավերի մեղմացմանը:
 
Ցուցումներ` 
• ինֆեկցիոն տրավմատիկ արթրիտներ, բուրսիտներ, փակ կոտրվածքներ, օստեոմելիտներ, ինֆիլտրատներ, արյունազեղումներ, կոշտ սպիներ, կպումներ, նևրալգիաներ, նևրիտներ, լումբո-իշալգիաներ, կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքումներ, քրոնիկական հեպատիտներ, ստամոքսի, 12 մատնյա աղու խոցեր և այլն
 
Հակացուցումներ` 
• վերը նշված բորբոքային պրոցեդուրաները սրացման շրջանում
 
Գրականություն` Ա. Ն. Օբրոսով


Տորֆաթերապիա

 

Տորֆ /գերմ. Torf/ - այրվող օգտակար հանածո, որն առաջացել է ճահճային բույսերի բնական չորացման, առատ խոնավության և օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում` ոչ լրիվ տրոհման պրոցեսում: Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից: Տորֆն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմիական կազմությամբ և քայքայման աստիճանով: 

Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է`
1. ածխածին՝ 50 - 60 % 
2. ջրածին՝ 5 - 6.5 % 
3. թթվածին՝ 30 - 40 %
4. ծծումբ՝ 0.1 - 1.5 % 

Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմելիության բարձր գործակիցը: 

Տորֆաբուժության մեջ սովորաբար օգտագործում են սանհիգիենայի պահանջներին համապատասխանող տորֆեր: Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52 C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն, փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն: Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով: Տորֆը երբեմն զուգակցվում է էլեկտրաբուժության հետ:

Տորֆի բուժական ազդեցությունը օրգանիզմի վրա՝
1. Բարելավում է արյան շրջանառությունը 
2. Խթանում է նյութափոխանակությունը
3. Արագացնում է ախտաբանական ինֆիլտրատի ներծծումը 
4. Մեղմացնում է բորբոքային պրոցեսը 
5. Իջեցնում է այտուցը, վերացնում է ցավը:

Տորֆոթերապիայի ցուցումները՝
• Ոսկրա-մկանային, հոդային քրոնիկ հիվանդության դեպքում 
• Ռադիկուլիտի, նևրիտի, պլեքսիտի և տրավմատիկ վնասվածքների ժամանակ 
• Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում 
• Պրոստատիտներ, կոշտ սպիների, վիրահատումից հետո առաջացած կպումների դեպքում:

Տորֆաթերապիայի հակացուցումները՝
• Վերը նշված հիվանդությունները սուր շրջանում 
• Սուր բորբոքային հիվանդություններ 
• Արյունահոսություն 
• Տուբերկուլյոզ
• Սիրտ-անոթային հիվանդություններ 
• Ուղեղի անոթների սկրելոզ
• Չարորակ ուռուցքներ 
• Ստամոքս-աղիքային և 12-մատյա աղիքի խոցի դեպքում:

Հայաստանում տորֆաթերապիայի /տորֆաբուժություն/ մեծ փորձ ունի մեր «Արզնի» առողջարանը սկսած անցած դարի 30-ական թվականներից: Իր գործունեությամբ այն մեծ համբավ է ձեռք բերել Եվրոպայում և ԱՊՀ-ում: 


Կավաբուժություն

 

Կավաբուժությունը բուժիչ հնագույն միջոցների շարքին է դասվում: Կավը հարուստ է հանքային աղերով և միկրոէլեմենտներով: Կավն իր մեջ պարունակում է մագնիում, կալցիում, ազոտ, երկաթ, կվարց, ֆոսֆոր, սիլիցիում և այլն: Կավը ներծծում է թունավոր նյութերը, մյուս կողմից օրգանիզմում ապահովում կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր մակրո-միկրոէլեմենտները: Հաստատված է, որ կավը հակաբակտերիալ, հակաուռուցքային ուժեղ միջոց է: Շատերը դա պայմանավորում են կավի մեջ առկա ռադիոակտիվ ռադիում էլեմենտով: Կավը մաքրող և պարուրապատող շատ արդյունավետ բնական միջոց է, որը կարգավորում է նյութափոխանակությունը և ունակ է մարդու բիոդաշտը կարգավորել: 
 
Այդպիսի կավը ճառագում է ջերմություն և թողնում բուժական էֆեկտ: Արտաքին կիրառման դեպքում կավը բավական արագ արդյունք է տալիս մաշկային զանազան հիվանդությունների (ֆորունկուլ, նեյրոդերմիտ) դեպքում:
 
Ցուցումներ`
• Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ
• Արթրիտ, արթրոզ, օսթեոխոնդրոզ
• Հոդացավեր, վերջույթների ցավեր, կոտրվածքներ
• Մաշկային հիվանդություններ, նեյրոդերմիտ, ֆորունկուլ
 
Հակացուցումներ` 
• Սուր և քրոնիկ հիվանդություններ՝ սրացման շրջանում:
 
Գրականություն` Ն. Սեմենովա