Կարծիքներ
Արզնի առողջարանում անցկացրած ժամանակը մեզ համար իսկապես շատ հաճելի և հիշարժան էր։ ❤️ Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել ամբողջ թիմին՝ ջերմ վերաբերմունքի, հոգատարության և ուշադրության համար։
Առանձնահատուկ շնորհակալ ենք մաքրության և համեղ, թարմ ու որակյալ սննդի համար։ Ամեն օր զգացվում էր, որ ամեն ինչ արվում է սիրով և ուշադրությամբ, որպեսզի հյուրերն իրենց հարմարավետ ու լավ զգան։ Սա իսկապես շատ գնահատելի է։
Շնորհակալ ենք ամբողջ թիմին՝ ձեր ջերմության, բարեհամբույր վերաբերմունքի և նվիրված աշխատանքի համար։ Ձեզ հետ անցկացրած օրերը մեզ համար շատ հաճելի հիշողություն կմնան։ ❤️
Մաղթում ենք ամբողջ թիմին առողջություն, հաջողություն և շատ շնորհակալ հյուրեր։ Անպայման կրկին կայցելենք։ ⭐⭐⭐⭐⭐
Աննա Բաումգառտնեռ
***
Շնորհակալությունս եմ հայտնում «Արզնի առողջարան»-ի բոլոր աշխատողներին ուշադրության, հոգատար վերաբերմունքի և ակտիվ, անսպառ եռանդի համար:
Էմմա Աթայան
***
Չենք կարող մեր երախտագիտության խոսքը չհղել և գլուխ չխոնարհել «Արզնի առողջարան»-ի ողջ անձնակազմին իրենց բարի վերաբերմունքի և անշահախնդրության համար:
Ա. Ն. Ասատրյան, Ս. Մ. Մկրտչյան
***
Շնորհակալությունս եմ հայտնում «Արզնի առողջարան»-ի ողջ բուժ. անձնակազմին հոգատար, բարեխիղճ և ջանասեր աշխատանքի համար:
Արևիկ Պետրոսյան
***
Խոսքեր չեմ գտնում արտահայտելու ողջ անձնակազմին նման բարետես, բարեհամբույր, սրտացավ, իրենց բարի ժպիտի և ջերմ վերաբերմունքի համար:
Սամվել Ստեփանյան
