arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Բուժում ասեղներով և NUGA BEST սարքով

 

Ասեղնաբուժություն


Ասեղնաբուժությունը` ջեն-ձյու թերապիան, բուժման դասական մեթոդ է: Այն առավել էֆեկտիվ է ֆունկցիոնալ շեղումների ժամանակ: Ջեն-ձյու նշանակում է ասեղ-այրում, այսինքն՝ ասեղով կամ ջերմացնելով ազդում ենք կենսաակտիվ կետերի վրա` կարգավորելով էներգետիկ բալանսը: Օրգանիզմում գոյություն ունի ինչպես արյան և ավշի շրջանառություն, այնպես էլ՝ էներգիայի, որը շրջանառվում է էներգետիկ կանալներով, մերիդիաներով, որոնք ունեն ներքին և արտաքին ուղի: Ներքին ուղին կապ է հաստատում օրգան-համակարգերի միջև, ներքին և արտաքին ուղիների միջև, որոնց վրա էլ գտնվում են կենսաակտիվ կետերը, որոնց միջոցով է կատարվում օրգանիզմի և շրջակա միջավայրի էներգետիկ փոխանակությունը: Երբ օրգանիզմի վրա կա էկզոգեն կամ էնդոգեն ներգործություն, որի հետևանքով կենսաակտիվ կետից լինում է էներգիայի մեծ արտահոսք կամ խցանում, առաջանում է համապատասխան  օրգանի ֆունկցիայի շեղում, որը հետագայում բերում է օրգանի սոմատիկ փոփոխության: Ազդելով կենսաակտիվ կետերի վրա՝ կարգավորվում է էներգետիկ բալանսը:

Ասեղնաբուժությունը շատ արդյունավետ է բոլոր տեսակի  նևրիտների, նևրոզների, գլխացավերի, անքնության, օրգան-համակարգերի ֆունկցիաների շեղումների և այլ դեպքերում: 

Ասեղնաբուժությունը հակացուցված է արյան հիվանդությունների և հղիության, շտապ վիրահատական ցուցվածության ժամանակ:


NUGA BEST - մերսման մահճակալի ազդեցության մեխանիզմ

 

«NUGA BEST» մերսման մահճակալն ունի ներքին պրոյեկտոր, որը բնական նեֆրիտ, ռուբին և այլ քարերից է բաղկացած, շարժվում է ողնաշարի երկայնքով, իրականացնելով փափուկ և նուրբ մերսում: Այս սարքը տաքացնում է մարմինը ինֆրակարմիր ճառագայթների միջոցով և ներթափանցում մարմին մինչև 3-5 սմ խորությամբ: 

Հինգ գնդիկանի պրոյեկտորը (կազմում է սարքի բաղկացուցիչ մասը) ունի հարմարավետ (էրգոնոմիկ) դիզայն, որը հնարավորություն է տալիս այն հարմարավետ ձևով տեղադրել մարմնի ցանկացած մասի վրա՝ ջերմային և ինֆրակարմիր ճառագայթների կորուստները հասցնելով մինիմումի: Տուրմանից արձակված ինֆրակարմիր երկարալիքային ճառագայթները և բացասական լիցքերով լիցքավորված իոնները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: 

Մկանների խթանիչ գոտին (կազմում է սարքի բաղկացուցիչ մասը) ցածր հաճախականության գոտի է, որն ամուր տեղադրվում է փորի կամ մարմնի ցանկացած մասի վրա, որտեղ կան ավելորդ ճարպաշերտեր: Արդյունքում նվազում է ճարպային շերտը, մարզվում են մարմնի մկանները և կարգավորվում է աղիների աշխատանքը:

Ցուցումներ՝
• Հենաշարժական ապարատի` ողնաշարի հետ կապված հիվանդություններ
• Սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդություններ
• Տրոֆիկական խանգարումներ` նեյրոգենային և անոթային ծագումով
• Ծայրամասային նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ (ռադիկուլիտ)
• Սթրեսային իրավիճակներ (նյարդային գերհոգնածություն)
• Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկում
• Օրգանիզմի ընդհանուր քաշի և ճարպային տիրույթների վերացում
• Անչափահասների և պատանիների կեցվածքի շտկումներ:

Գրականություն` Չո Սինգ Խեն, 2006 թ.