arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Ջրաբուժություն
 

Ջրաբուժությունը սովորական ջրի օգտագործումն է բուժական նպատակով: Ազդեցության մեխանիզմը`
• Մեխանիկական
• Ջերմային
• Ռեֆլեկտոր
 
Մեխանիկական և ջերմային ազդակների շնորհիվ կատարվում է օրգանիզմի ընդհանուր մերսում մինչև 4 մթն. ճնշման տակ, որի արդյունքում կարգավորվում է անոթների տոնուսավորումը, էլաստիկությունը, լավանում է լիմֆայի և արյան շրջանառությունը: Վերջինս բերում է նյութափոխանակության ուժեղացման: Այս ազդակների շնորհիվ վերանում է նաև մկանային սպազմը և ուժեղանում է մկանային տոնուսը: Դրական ազդեցություն է ունենում՝ ցելյուլիտը և վերնամաշկի ախտահարված բջիջները հեռացնելով: Ազդելով նաև ռեֆլեքսոգեն զոնաների վրա՝ կարգավորում է վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը:
 
Ստորջրյա մերսում - կատարվում է ընդհանուր լոգանքի տեսքով, որին ավելանում է ճնշումով (մինչև 4 մթն.) ջրի շիթը: Այն ունենում է մերսող մեխանիկական ազդեցություն և ազդում ռեֆլեկտոր զոնաների վրա:
 
Ցուցված է հետտրավմատիկ վիճակների, հենաշարժական և ներվային համակարգի տարբեր հիվանդությունների, ցելյուլիտի ժամանակ և հետինսուլտային վերականգման համար:


Վերընթաց ցնցուղ – ցուցված է փոքր կոնքի հիվանդությունների ժամանակ` թութքի, պրոստատիտի, իմպոտենցիայի, կանացի հիվանդությունների, հետանցքի քարի ժամանակ:


 
Բոլորակային - ցուցված է ներվային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ` աստենիկ և դեպրեսիվ վիճակներ, նյութափոխանակության, մաշկային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են քորով:
 
Շարկո - ցուցված է ներվային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, ճարպակալումի ժամանակ:
 
Շոտլանդական ցնցուղ - սա կատարվում է տաք և սառը ջրի փոփոխվող ջերմաստիճանով (15°-45°): Նշանակվում է պոլինևրիտների, հիպոտոնիկ հիվանդության, նևրաստենիայի, մկանային ատրոֆիաների ժամանակ:
 
 

Ջրաբուժությունը հակացուցված է արտերիալ հիպերտոնիայի (3-րդ աստիճան), ուռուցքային հիվանդությունների, տուբերկուլյոզի, արյունահոսության հակում ունեցող հիվանդներին և մաշկային ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: 
 
Գրականություն` Գոհար Մկրտչյան, 1962 թ.