arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Ֆիզիոթերապիա

 

Էլեկտրոֆորեզ

 

 

Այս պրոցեդուրայի հիմքում ընկած է գալվանական` ցածր հաճախականության հաստատուն հոսանքը: Ապարատի երկու էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական դաշտի շնորհիվ միջավայրի բջիջները լիցքավորվում են: Դրա հետևանքով լինում է բիո պոտենցիալների տարբերություն, այսինքն` ֆիզիկա-քիմիական տեղաշարժ, լավանում է լիմֆայի, արյան շրջանառությունը և օրգանների սեկրետոր ֆունկցիան: Լայնանում են նաև արյան, մաշկային և խորանիստ անոթները: 
 
Էլեկտրոֆորեզի ժամանակ + և - էլեկտրոդների ծայրերին դրվում են տարբեր դեղորայքային լուծույթներ, որոնք կուտակվում են՝ մաշկի հաստության մեջ ստեղծելով դեպո: Այսպիսով, դեղորայքն աստիճանաբար ներծծվելով, ազդում է օրգանիզմի վրա:
 
Ցուցումներ` 
• Հիպերտրոնիկ հիվանդություն
• Ներալգիոներ (իշիազ, ռադիկուլիտ)
• Ներվային համակարգը հանգստացնելու ազդեցություն
• Բորբոքային ինֆիլտրատները ներծծող ազդեցություն
 
Հակացուցումներ`
• վերը նշված հիվանդությունները սրացման շրջանում
• օնկո-հիվանդություններ
 
Գրականություն`  Մ. Է. Մենդելսոն, 1890 թ.


Գերձայն

 

Բուժումն իրականացվում է բարձր հաճախականության ձայնային տատանումների միջոցով: Սա նման է ալիքի, տարածվում է հյուսվածքներում 4-5 սմ խորությամբ: Գերձայնն ունի մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և ջերմային ազդեցություն, որից օրգանիզմում լինում է հյուսվածքների նյութափոխանակություն: Պրոցեդուրան իրականացվում է տարբեր հակաբորբոքային քսուքներով` ինդոմետացին, հիդրոկորտիզոն, լատիկորտ, կորտոն, դիկլոֆենակ, կարիպաին և այլն: Այստեղ դրական են ազդում  և՛ հակաբորբոքային քսուքը և՛ ձայնային ալիքները, որոնք նպաստում են ցավի մեղմացմանը, իջեցնում են այտուցները, լավացնում են արյան շրջանառությունը և թողնում հակաբորբոքային ազդեցություն: 
 
Գերձայնը դեղով տրվելիս կոչվում է ֆոնոֆորեզ: 
 
Ցուցումներ`
• Արթրիտներ, պոլիարթրիտներ, արթրոզներ
• Ողնաշարի օսթեոխոնդրոզ, ռադիկուլիտ
• Տրավմաներ
• Քրոնիկական գաստրիտներ, ստամոքս և 12մ. աղու խոցեր և մաշկային որոշ հիվանդություններ
     
Հակացուցումներ` 
• ինֆարկտ, ստենոկարդիա, հիպերտոնիկ հիվանդություն, տրոմբոֆլեբիտ:
 
Գրականություն՝ 
Հ. Հ. Չիլինգարյան. «Նյադային հիվանդությունների բուժումը ֆիզիկական մեթոդներով», ք. Երևան, «Լույս», 1987 թ.


Մագնիսաբուժություն (МП)

 

 

Մագնիսական դաշտն ազդում է ներվային, սիրտ-անոթային, էնդոկրին համակարգերի, հենաշարժական ապարատի վրա: Մագնիսական դաշտը լինում է հաստատուն, իմպուլսային, բարձր կամ ցածր հաճախականության: Մագնիսական դաշտի ազդեցության ֆիզիկական էությունը կայանում է նրանում, որ մարդու օրգանիզմը, որպես հոսանքի հաղորդիչ, օգտագործվում է այնպես, որ հյուսվածքները ստանան լիցքավորված էլեմենտների հոսանք` որոշակի չափով: Վերջինից լավանում է հյուսվածքների նյութափոխանակությունը, սնուցումը և արյան շրջանառությունը:
   
Ցուցումներ`
• Հոդերի և ողնաշարի հիվանդություններ` դեֆորմացված արթրոզներ, արթրիտներ, ողնաշարի օսթեոխոնդրոզ:
• Սիրտ-անոթային հիվանդություներ` հիպերտոնիա, վերջույթների անոթային հիվանդություններ (ստորին վերջույթների էնդարտերիտներ, անոթների աթերոսկլերոզ), վարիկոզներ:
• Շաքարային դիաբետ (անոթների ախտահարման ժամանակ):
• Նևրոլոգիական հիվանդություններ` պերիֆերիկ ներվային սիստեմի հիվանդություններ, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, քրոնիկ իշեմիկ հիվանդություն:
 
Հակացուցումներ՝ 
• հեմոռագիկ սինդրոմ, հղիություն, կոլլապս
 
Գրականություն` Ա. Մ. Գուռլենյան, 2008 թ. 

 

Պոլիմագ-02

Մագնիսաթերապիայի սարքը նախատեսված է սիրտ-անոթային, շնչառական, նյարդահամակարգային, հենաշարժիչ համակարգի, աչքի եւ ականջի քրոնիկ հիվանդություններով հիվանդների համար: 


Գերբարձր հաճախականության հոսանք` ԳԲՀ (УВЧ)

 
ԳԲՀ-ն չմարող բնույթի փոփոխական հոսանք է, որի ազդեցությունն օրգանիզմի վրա կատարվում է էլեկտրական դաշտի օգնությամբ: Նույնիսկ ԳԲՀ հոսանքների ամենափոքր դոզան հյուսվածքներում առաջացնում է անոթների լայնացում, արյան շրջանառության արագացում, թողնում է ցավը հանգստացնող էֆեկտ: Հոսանքը արագացնում է պերիֆերիկ ներվում ռեգեներատիվ պրոցեսները, բորբոքային ինֆիլտրատների ներծծումը, ինչպես նաև իջեցնում է այտուցները:

Ցուցումներ` 
• Նևրալգիաներ, նևրիտներ, միալգիաներ
• Տարբեր բորբոքային պրոցեսներ` Ռեյնոյի հիվանդություն, տրոմբոֆլեբիտներ, հիպերտոնիկ հիվանդություն, սկզբնական շրջանի պնևմոնիա, բրոնխիտ, պլևրիտ, գաստրիտներ, ցիստիտներ, օսթեոխոնդրոզ, արթրիտներ, հետօպերացիոն վերքեր, տրոֆիկ խոցեր, թարախակալված վերքեր:
 
Հակացուցումներ` 
• հիպոտոնիա, աորտային անևրիզմա, թարախային սինոսոիդներ, հղիություն, կարդիոստիմուլյատորների առկայություն ազդեցության գոտում:
 
Գրականություն` Ի. Ն. Սոսին, 1996 թ.


Տուբուս-կվարց (УФО)
 

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթ է: Թողնում է հակավիրուսային, բակտերիոցիդ ազդեցություն քթի խոռոչի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումները ներծծելու համար: Կիրառվում է նաև օդը ախտահանելու համար:
 
Կվարցը ցուցված է վերին շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ, դրանք են՝ վերին շնչառական ուղիների նախագրիպոզ վիճակ, քրոնիկ տոնգիլիտ, քրոնիկ ռինիտ:
 
Գրականություն` Տ. Ա. Կնյազեվա
 


Դարսոնվալիզացիա
 

 

Այս դեպքում կիրառվում է բարձր հաճախականության և բարձր լարման փոփոխական հոսանք: Պրոցեդուրան կատարվում է ապակյա էլեկտրոդների օգնությամբ, որոնք լցված են նոսրացված օդով: Էլեկտրոդը մաշկին դիպչելիս առաջանում է կայծեր, որոնք խթանում են ներվային վերջույթները և ազդում են մազանոթների վրա: Հոսանքի ազդեցությունը բերում է բջիջների էլեկտրոնային և իոնային պոտենցիալների բևեռացման, լինում է քիմիական փոփոխություն հյուսվածքներում, որից իջնում է արյան ճնշումը, պակասում են գլխացավերը, գլխապտույտները: Թողնում է նաև հակասպազմատիկ ազդեցություն:
 
Ցուցում`
• Անգիոսպազմներ
• Ռեյնոյի հիվանդություն
• Էնդարտերիտներ
• Կորոնար անոթների նեղացում
• Դիմային ներվի բորբոքում
• Հերպեսներ
 
Գրականություն` «Ֆիզիոթերապիայի տեղեկատու», Ա. Ն. Օբռոսովա, 1974 թ.


Ամպլիպուլս (CMT)
 


Սինուսոիդալ մոդուլային հոսանք: Սա էլեկտրաբուժման այնպիսի ձև է, որի ժամանակ փոփոխական հոսանքը մոդուլացվում է ցածր հաճախության սինուսոիդալ տատանումներով, որը ազդում է մարմնի այս կամ այն հատվածի վրա: CMT-ի ժամանակ համապատասխան օրգաններում և հյուսվածքներում կարգավորվում է արյան շրջանառությունը և վերականգնվում են օրգանի ախտահարված շեղումները: Պրոցեդուրան տրվում է 5 ռեժիմով: Որպես ցավ հանգստացնող կիրառվում են 3-րդ և 4-րդ ռեժիմները, իսկ 1-ին, 2-րդ և 5-րդ ռեժիմները տրվում են որպես ներվը խթանող:
 
Ցուցված է` 
• Բոլոր ցավային սինդրոմների ժամանակ` սալջարդ, միոզիտներ, հեմատոմաներ` փոքր չափի:
• Պերիֆերիկ ներվային սիստեմի բորբոքային պրոցեսների ժամանակ`նևրիտներ, նևրալգիաներ, պլեքսիտներ, ռեյնոյի հիվանդություն, մկանային էլեկտրոստիմուլյացիայի համար:
• Ռադիկուլիտի, օսթեոխոնդրոզի, իշիասի, արթրոզ-արթրիտների ժամանակ:
 
Գրականություն` «Ֆիզիոթերապիայի տեղեկատու», Հ. Հ. Չիլինգարյան 


Էլեկտրաքուն
 

Կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդում է ցածր հաճախականության լարման /15 վ./ հոսանքով: Առաջացնում է անզգայացում, ցավային զգացողության իջեցում: Հոսանքն ազդում է գլխուղեղի վրա` քնի, անոթաշարժ, շնչառական, վեգետատիվ նյարդային համակարգի կենտրոնների վրա: Նկատվում է գլխուղեղի անոթների տոնուսի բարձրացում, արյան թթվածնային հագեցածության բարձրացում, արյունաստեղծման խթանում:  
 
Ցուցված է գլխացավերի, քնի խանգարման, նևրոզի, նոր սկսվող սկլերոզի, իշեմիկ հիվանդության ժամանակ:
 
Հակացուցված է էպիլեպսիայի, թարախային վերքերի, աղիքի հիվանդությունների, արյունահոսությունների, միոկարդի, չարորակ ուռուցքների ժամանակ:
 
Գրականություն` Գիլյառևսկի