arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Բուժում


Արզնի հանքային ջրի ազդեցության մեխանիզմի մասին


Արզնի հանքային ջրի ազդեցությունը օրգանիզմի վրա արտահայտված է`

1. ածխաթթվա-քլորիդա-հիդրոկարբոնատ-նատրիումային աղերի առկայությամբ,

2. ջրի հանքային էլեմենտներով:

Վերը նշված գործոնների շնորհիվ լայնանում է ամբողջ օրգանիզմի անոթային համակարգը: Հիմնական ազդող գործոններից է Արզնի հանքային ջրում առկա ածխաթթու գազը, որը գրգռում է մաշկի նյարդային ռեցեպտորները` առաջացնելով մազանոթների ռեֆլեկտոր լայնացում: Այս  ամենի արդյունքում լավանում է սրտի սնուցումը, արյան շրջանառությունը, լավանում են հյուսվածքների օքսիդա-վերականգնման պրոցեսները


Առողջարանում գործում են՝

 
- լոգանքներ՝ Արզնի հանքային ջրով, փշատերևով
- կավաբուժություն 
- ողնաշարային խնդիրների բուժում, տիբեթյան բնական նեֆրիտ ունեցող NUGA BEST մերսող ապարատով
- ջրաբուժություն՝ ստորջրյա մերսում, շրջանային, հովհարային, վերընթաց, անձրևային և շարկո ցնցուղներ
- մանուալ թերապիա՝ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա, քայլուղի
- պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա
- ինհալատորիում և թթվածնաթերապիա
- ասեղնաբուժություն
- աղիքային և ստամոքսային լվացումներ հանքային ջրով
- գինեկոլոգիական ոռոգում հանքային ջրով
- էլեկտրոֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, Դ. Արսոնվալ, գերբարձր հաճախականության հոսանք (Ու.Վ.Չ.), կվարց, գերձայն (Ու.Զ.Տ.), սինուսային մոդուլացված հոսանք (ամպլիպուլս), էլեկտրաքուն

 
Արզնի առողջարանում ցուցված հիվանդությունների բուժումը

 
1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ 
 
ա/ սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)՝ կայուն ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ
բ/ հիպերտոնիկ հիվանդություն, I և II աստիճան
գ/ ռևմատիկ և այլ պատճառներով առաջացած միոկարդիտ, սուր վիճակից 6-8 ամիս անց
դ/ տարբեր պատճառներով առաջացած միոկարդիոդիստրոֆիա
ե/ սիրտ-անոթային համակարգի նևրոզներ 
 
2. Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ՝
 
ա/ ստամոքսի և աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
բ/ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր
գ/ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություններ
 
3. Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ՝ 
 
ա/ արտրիտներ, արտրոզներ, օստեոխոնդրոզ
 
4. Նյութափոխանակության խանգարումներ՝
 
ա/ շաքարային դիաբետ՝ թեթև և միջին ծանրություն
բ/ ճարպային փոխանակության խանգարում
գ/ պոդագրա (միզաքարային հիվանդություն)
 
5. Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
 
6. Նևրոզներ, գերհոգնածություն

 
Հակացուցված են`

 
1.  Վերը թվարկված հիվանդությունները սրացման շրջանում 
 
2.  Օնկո (ուռուցքային) հիվանդությունները