- "Արզնին" պարզ օրերի քանակով գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին
- Հիմնական բուժիչ գործոն՝ ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրեր
- Ընդարձակ կանաչ տարածք
- Գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա
- Երկու տեսակի լողավազան՝ բացօթյա և փակ
- Կայուն բարոմետրիկ ճնշում
- Անվճար կայանատեղի առողջարանի հյուրերի համար
- Լեռնային տեղանքի կլիմայական պայմաններ
- Բուժման հիմնական ուղղվածությունները
- Սրտանոթային համակարգ
- Հենաշարժական համակարգ
- Ստամոքս-աղիքային համակարգ
- Նյարդային համակարգ
- Արզնի հանքային ջուրը լայնացնում է արյան անոթները և իջեցնում արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը
Բարի գալուստ ԱՐԶՆԻ
Ելակետ ընդունելով մեր այցելուների առողջությունը և անվտանգությունը՝ մենք լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնում COVID-19 դեմ: Ջերմաչափումները, ախտահանումները, պաշտպանիչ միջոցների լայն կիրառումը մեր առօրյայի անբաժան մասն են:
Ի դեպ, COVID 19-ից հետո ախտահարված թոքերի վերականգնմանը նպաստում են՝
- Թթվածնային կոկտեյլը
- Լնդերի լվացումը
- Ինհալացիան /հանքային ջրով, յուղային/
- Շարժողական ռեժիմը, բուժական ֆիզկուլտուրան, մանուալ թերապիան /թոքերի կենսական տարողությունը մեծացնելու համար/
- Հիդրոռեֆլեքսոթերապիան
Ասում են՝ մեկ անգամ գալիս են Արզնի, վերջնականապես բուժվում են, իսկ հետո գալիս ու վայելում են… Արզնու օդը, ջուրը, հացը…
Մեզ մոտ միշտ ԼԱՎ ԵՂԱՆԱԿ Է
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Մեր կլիմայական պայմաններն իդեալական են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Մենք նաև բուժում ենք աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ, հենաշարժիչ ապարատի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ, նևրոզներ և գերհոգնածություն։
Մեղմ կլիմա
Մեր առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա, անտառապատ ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի վճիտ խոխոջանքը:
Արևոտ օրեր
Արևոտ օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին:
Տաք ձմեռ
Ձմեռը մեղմ է
(հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C),
ամառը՝ հաճելիորեն զով
(հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C):
Կայունություն
Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:
Ջրի եզակի բաղադրություն
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը։
Արդյունավետ բուժում
Հանքային ջրերում առկա են ածխաթթու գազի մեծ քանակություն (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրեր (8-10 գ/լ):
Մենք ոչ միայն բուժում ենք, այլև ԶԲԱՂԵՑՆՈՒՄ
Զբաղվելով ձեր բուժմամբ՝ մենք փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ զգաք ձեզ ամեն առումով: Նրանց համար, ովքեր ձգտում են առանձնանալ՝ բնության հետ հաղորդակցվելու ավելի լավ տեղ չկա: Նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ մենք առաջարկում ենք հետաքրքիր ծրագրեր և էքսկուրսիաներ ամեն ճաշակի համար:
Ինչո՞ւ ընտրել ՄԵԶ
- Մենք շատ մոտ ենք՝ Երևանից ընդամենը 23 կմ (15 րոպե ճանապարհ)
- Իդեալական բնակլիմայական պայմաններ
- Մատչելի գներ համեմատած տարածաշրջանի այլ առողջարանների հետ
- Միակն ենք տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ–ում սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) բուժման, հետինֆարկտային և հետինսուլտային վերականգնման համար
- Կոլեկտիվի ջերմ ու բարյացկամ վերաբերմունք
- Գործում ենք ողջ տարի: