arzniresort@mail.ru + 374 93 88 88 05
logo

Բարի գալուստ ԱՐԶՆԻ

 

Ելակետ ընդունելով մեր այցելուների առողջությունը և անվտանգությունը՝ մենք լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնում COVID-19 դեմ: Ջերմաչափումները, ախտահանումները, պաշտպանիչ միջոցների լայն կիրառումը մեր առօրյայի անբաժան մասն են:

Ի դեպ, COVID 19-ից հետո ախտահարված թոքերի վերականգնմանը նպաստում են՝

  • Թթվածնային կոկտեյլը
  • Լնդերի լվացումը
  • Ինհալացիան /հանքային ջրով, յուղային/
  • Շարժողական ռեժիմը, բուժական ֆիզկուլտուրան, մանուալ թերապիան /թոքերի կենսական տարողությունը մեծացնելու համար/
  • Հիդրոռեֆլեքսոթերապիան

Ասում են՝ մեկ անգամ գալիս են Արզնի, վերջնականապես բուժվում են, իսկ հետո գալիս ու վայելում են… Արզնու օդը, ջուրը, հացը…

 

ԱՐԶՆՈՒ ՄԱՍԻՆ

Մեզ մոտ միշտ ԼԱՎ ԵՂԱՆԱԿ Է

 

«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Մեր կլիմայական պայմաններն իդեալական են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Մենք նաև բուժում ենք աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ, հենաշարժիչ ապարատի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ, նևրոզներ և գերհոգնածություն։

Մեղմ կլիմա

Մեր առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա, անտառապատ ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի վճիտ խոխոջանքը:

Արևոտ օրեր

Արևոտ օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին:

Տաք ձմեռ

Ձմեռը մեղմ է
(հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C),
ամառը՝ հաճելիորեն զով
(հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C):

Կայունություն

Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:

Ջրի եզակի բաղադրություն

Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը։

Արդյունավետ բուժում

Հանքային ջրերում առկա են ածխաթթու գազի մեծ քանակություն (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրեր (8-10 գ/լ):

Մենք ոչ միայն բուժում ենք, այլև ԶԲԱՂԵՑՆՈՒՄ

 

Զբաղվելով ձեր բուժմամբ՝ մենք փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ զգաք ձեզ ամեն առումով: Նրանց համար, ովքեր ձգտում են առանձնանալ՝ բնության հետ հաղորդակցվելու ավելի լավ տեղ չկա: Նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ մենք առաջարկում ենք հետաքրքիր ծրագրեր և էքսկուրսիաներ ամեն ճաշակի համար:

 

Ինչո՞ւ ընտրել ՄԵԶ

 

  • Մենք շատ մոտ ենք՝ Երևանից ընդամենը 23 կմ (15 րոպե ճանապարհ)
  • Իդեալական բնակլիմայական պայմաններ
  • Մատչելի գներ համեմատած տարածաշրջանի այլ առողջարանների հետ
  • Միակն ենք տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ–ում սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) բուժման, հետինֆարկտային և հետինսուլտային վերականգնման համար
  • Կոլեկտիվի ջերմ ու բարյացկամ վերաբերմունք
  • Գործում ենք ողջ տարի:

 

ԱՄՐԱԳՐԵԼ